25.02.2022. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն անցավ 10 հազարը
Առողջություն
11:41 25/02/2022
Հայաստան

25.02.2022. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն անցավ 10 հազարը

Հայաստանում փետրվարի 24-ին կատարվել է 4642 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1571  հիվանդ, մահվան 23  դեպք է գրանցվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 25-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418792 դեպք, որոնցից 398241 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10535 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8413 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1603 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 16 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2884327 թեստավորում:

Placeholder
25.02.2022. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն անցավ 10 հազարը