Զելենսկու գրասենյակում հայտարարել են չեզոք կարգավիճակի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին
Քաղաքական
12:51 25/02/2022
Աշխարհ

Զելենսկու գրասենյակում հայտարարել են չեզոք կարգավիճակի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

«Սակայն  Ուկրաինան  պետք է նաև ստանա անվտանգության երաշխիքներ»,- ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության մեջ,  գրում է UNIAN լրատվական գործակալությունը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վաղ թե ուշ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն է սկսվելու ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նա նաև հայտարարել է, որ չի վախենում Մոսկվայի հետ քննարկել որևէ հարց։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, նա որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են գալիս ռազմական ենթակառուցվածքը: Գերատեսչությունից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:

 

Placeholder
Զելենսկու գրասենյակում հայտարարել են չեզոք կարգավիճակի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին