Գառնիում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները
Մշակույթ
19:45 26/02/2022
Հայաստան

Գառնիում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, փետրվարի 28-ին ողջ օրը, կհնչեն լեհ հանճարեղ կոմպոզիտոր Ֆեդերիկ Շոպենի շքեղ  ստեղծագործությունները։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ միջոցառումը նվիրված է անվանի կոմպոզիտորի ծննդյան 212-ամյակին։

Վիրտուոզ դաշնակահարի ստեղծագործություններն առանձնանում են իրենց քնարականությամբ՝ ունկնդրին փոխանցելով  ռոմանտիկ երաժշտության ամենանուրբ հնչյունները։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 13․00-ին։ 

Placeholder