Sputnik V-ի վերաբերյալ Իտալիայի որոշումը Գինցբուրգը համարում է զուտ քաղաքական
Աշխարհում
18:48 26/02/2022
Աշխարհ

Sputnik V-ի վերաբերյալ Իտալիայի որոշումը Գինցբուրգը համարում է զուտ քաղաքական

«Գամալեա» համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական  կենտրոնի հետ համագործակցությունը դադարեցնելու Իտալիայի իշխանությունների որոշումը զուտ քաղաքական է, դա կթուլացնի համաշխարհային ջանքերը համաճարակի դեմ պայքարում։ Ռիա նովոստիին ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Ավելի վաղ la Repubblica թերթը հայտնել էր, որ Իտալիայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը որոշել է դադարեցնել համագործակցությունը ռուսական «Գամալեա» համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ։

«Իտալական կողմից ես որևէ տեղեկություն չունեմ: Եթե դա տեղի է ունեցել, սա զուտ քաղաքական որոշում է: Ցավոք, դա կթուլացնի համավարակի դեմ պայքարի ընդհանուր համաշխարհային ջանքերը»,- ասել  Գունցբուրգը:

Նա նշել է, որ բոլոր տվյալներով և իտալական կողմի համաձայն՝ Sputnik V- ն ամենահաջող, արդյունավետ պատվաստանյութն է հատկապես հարուցչի փոփոխվող հակագենային կազմի առումով։
 

Placeholder