Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնը չեղարկել է Մեծ թատրոնի արտիստների հյուրախաղերը
Մշակույթ
13:05 26/02/2022
Աշխարհ

Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնը չեղարկել է Մեծ թատրոնի արտիստների հյուրախաղերը

Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնը չեղարկել է «Մեծ թատրոնի» արտիստների հյուրախաղերը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է բրիտանական թատրոնի պաշտոնական ներկայացուցիչը։

««Մեծ թատրոնի» բալետի ամառային հյուրախաղերը «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնում գտնվում էր պլանավորման վերջին փուլում: Ցավոք, ներկա պայմաններում հյուրախաղը չի կարող կայանալ»,- ասվում է Լոնդոնի թատրոնի հայտարարության մեջ:

Լրացուցիչ տեղեկատվություն չի հաղորդվում։ 

Placeholder