Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևորություն են ստանալու նաև ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքները. Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը քարտեզ է հրապարակել ու գրել.
«Կարմիրով նշված երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Վստահ եմ՝ այդ բլոկադայի թե՛ աշխարհագրությունը և թե՛ ծավալները մեծանալու են։
Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևորություն են ստանալու ասիական երկրներից Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհները, այդ թվում նաև ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքները։
Ու քանի որ Ուկրաինայում այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ են լուծվում, քան Դոնբասի պատկանելիությունը, կարելի է ենթադրել, որ մրցակցությունն այդ այլընտրանքային ճանապարհների համար նույնպես մեծանալու է։ Սա համաշխարհային դիմակայություն է, որտեղ փոքր երկրների շահերն ու անվտանգությունը հեշտ կարող են ոտնակոխ լինել»։
