Իտալական համույթը ելույթ չի ունենա Սոչիի արվեստի փառատոնում
Մշակույթ
19:10 26/02/2022
Աշխարհ

Իտալական համույթը ելույթ չի ունենա Սոչիի արվեստի փառատոնում

Իտալական Il Giardino Armonico խումբը ելույթ չի ունենա Ձմեռային արվեստի 5-րդ միջազգային փառատոնում։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված։ Համերգը պետք է կայանար փետրվարի 26-ին Սոչիում։

Նշվում է, որ Il Giardino Armonico (Իտալիա) կամերային անսամբլի՝ Սոչի ժամանելու անհնարինության պատճառով այսօր ելույթ կունենա «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթը Յուրի Բաշմետի ղեկավարությամբ։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, բացի այդ, հաղորդվում է, որ փառատոնի բոլոր օտարերկրյա մասնակիցները, ովքեր ցանկություն են հայտնել լքել այն, օգնություն են ստացել հայրենիք վերադառնալու հարցում։

«Բոլոր օտարերկրյա մասնակիցները, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց մշտական բնակության երկրները, անհապաղ վերադարձվել են հայրենիք։ Փառատոնը նպաստել է այս հարցի ամենաարագ լուծմանը»,- ասել են փառատոնի մամուլի ծառայությունից։

Placeholder