26.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 52 դեպք
Առողջություն
11:25 26/02/2022
Աշխարհ

26.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 52 դեպք

Արցախի Հանրապետությունում փետրվարի 25-ին կատարվել է 256 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  56 վարակակիր:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8971 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2866 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել:
 

Placeholder
26.02.2022. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 52 դեպք