Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ՝ Ռուսաստանը չի մասնակցի մրցույթին
Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Եվրոպական հեռարձակողների միության գործադիր խորհուրդը փետրվարի 25-ին որոշում է կայացրել «Եվրատեսիլ» երգի մրցույթի ղեկավար մարմնի առաջարկությամբ՝ ելնելով միջոցառման կանոններից և ԵՀՄ-ի արժեքներից»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է կազմակերպության կայքում։
Կազմակերպությունն այս որոշումը բացատրել է ուկրաինական ճգնաժամով, քանի որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է վնասել մրցույթի հեղինակությանը։
Տեքստում նշվում է, որ հեռարձակման միությունը որոշում կայացնելուց առաջ խորհրդակցություններ է անցկացրել իր անդամների միջև։