ՌԴ Պետդումայի նախագահն ասել է, որ Զելենսկին լքել է Կիևը
Քաղաքական
15:28 26/02/2022
Աշխարհ

ՌԴ Պետդումայի նախագահն ասել է, որ Զելենսկին լքել է Կիևը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հապշտապ լքել է Կիևը ուրբաթ օրը։ Իր շրջապատի հետ նա գտնվում է Լվովում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր իր Թելեգրամ ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Զելենսկին հապշտապ լքել է Կիևը։ Նա Ուկրաինայի մայրաքաղաքում չէ արդեն երեկվանից։ Իր շրջապատի հետ նա փախել է Լվով, որտեղ օգնականների հետ միասին մի կացարանում են»,- գրել է խոսնակը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահի՝ համացանցում հայտնված տեսանյութը նախապես է ձայնագրված եղել։

«Տեղեկությունը Գերագույն Ռադայի պատգամավորներից է, ովքեր փորձել են Կիևում հանդիպել նրա հետ։ Նրանց հանդիպման են հրավիրվել Լվով։ Զելենսկին գտնվում է նեոնացիստների պաշտպանության ներքո»,- հավելել է նա։


 

Placeholder
ՌԴ Պետդումայի նախագահն ասել է, որ Զելենսկին լքել է Կիևը