Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիան շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետի ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ Բորիս Ջոնսոնի հեռախոսազրույցից հետո նրա գրասենյակի տարածված հայտարարության մեջ։
«ԲրիտանիայիՎարչապետը ՆԱՏՕ-ի ղեկավարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել SWIFT-ի (ռուսական վճարային համակարգի օգտագործման) դեմ»,-ասել է Ջոնսոնը։ Նրա խոսքով՝ Լոնդոնը շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ ի լրումն պատժամիջոցների փաթեթի, որը Մեծ Բրիտանիան հայտարարեց նախօրեին։ Թե կոնկրետ ինչից են բաղկացած լինելու սահմանափակումները, չի նշվում։
Բրիտանական կառավարության ղեկավարը նաև հայտարարել է Ուկրաինայում գործողության իրողության ներքո Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին։ «Ջոնսոնը հավելել է, որ Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ հայտարարության՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ զրույցում նա ասել է, որ «Ուկրաինան կուլ է տալիս աղետը», և որ սա «գլոբալ հետևանքներով եվրաատլանտյան ճգնաժամ է»։