Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին
Քաղաքական
11:14 26/02/2022
Աշխարհ

Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և հրադադարի մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ «այս ժամերին խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի շուրջ»։

«Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան պատրաստ էր և պատրաստ է խոսել հրադադարի և խաղաղության մասին: Սա մեր մշտական դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին: Հենց այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ հնարավորություններ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու»,- ուրբաթ նա գրել է ֆեյսբուքում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների։ Ավելի ուշ նա ասել էր, որ ուկրաինական կողմը, ի պատասխան Բելառուսի մայրաքաղաքում բանակցություններ վարելու գաղափարին, առաջարկել է Վարշավան, իսկ հետո ընդհատել կապը։

Placeholder
Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին