27.02.2022. Կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
Առողջություն
11:42 27/02/2022
Հայաստան

27.02.2022. Կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 26-ին կատարվել է 3274 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 270 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1136 հիվանդ, գրանցվել է մահվան 17 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 693 դեպք, որոնցից 400 840 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8798 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8449 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1606 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 55 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 891 784 թեստավորում:


 

Placeholder