28.02.2022. Կորոնավիրուսի 139 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
Օրվա թեմա
11:51 28/02/2022
Հայաստան

28.02.2022. Կորոնավիրուսի 139 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 27-ին կատարվել է 2804 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 837 հիվանդ, գրանցվել է մահվան 12 դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419832 դեպք, որոնցից 401677 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8088 պացիենտ:

Ընդհանուր առմամբ,կորոնավիրուսի հետևանքով 8461 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1606 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 67 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2894588 թեստավորում:

Placeholder
28.02.2022. Կորոնավիրուսի 139 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի