Ստամբուլում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի
Տնտեսություն
17:10 01/03/2022
Տարածաշրջան

Ստամբուլում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի

Ստամբուլում տարեկան գնաճը հասել է ռեկորդային մակարդակի։

Թուրքիայի առևտրային պալատի տվյալների համաձայն՝ փետրվար ամսին քաղաքում մանրածախ վաճառքի գներն աճել են 4.44, իսկ մեծածախինը՝ 3.38 տոկոսով։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ տարեկան մանրածախ վաճառքի գների աճն այդպիսով կազմել է 55.32, իսկ մեծածախինը՝ 58.39 տոկոս, ինչը ռեկորդային է համարվում վերջին 20 տարվա գնաճի պատմության մեջ։
 

Placeholder