01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է  23  քաղաքացի
Առողջություն
11:36 01/03/2022
Հայաստան

01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 28-ին կատարվել է 4076 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1239 հիվանդ, գրանցվել է մահվան 23 դեպք։ Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 1 դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420156 դեպք, որոնցից 402916 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8478 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1612 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 90 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2898664 թեստավորում:
 

Placeholder
01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի