Հայտնի են Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության հաղթողները
Սպորտ
15:15 01/03/2022
Հայաստան

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության հաղթողները

Երևանում  անցկացվել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հաղթողներ են դարձել Սահակ Ղամբարյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գարիկ Ոսկանյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Էդուարդ Մխոյանը (109 կգ)  և Դավիթ Գասպարյանը (+109 կգ):

Կազմվել է հավաքական,որը կնախապատրաստվի Հունաստանում մայիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մինչ այդ ծանրորդները ուսումանամարզական հավաքների կմասնակցեն Ծաղկաձորում և Երևանում:
 

Placeholder
Հայտնի են Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության հաղթողները