Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով
Քաղաքական
10:42 02/03/2022
Աշխարհ

Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով

Թուրքական իշխանությունները թույլ չեն տվել ռուսական երեք նավերի անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան Ռուսաստանից պահանջել է չեղարկել Սևծովյան նավատորմի մեջ չմտնող նավերի նեղուցներով անցնելու դիմումը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայնել է այս պահանջին։

Փետրվարի 28-ին Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան զգուշացրել է ափամերձ և ոչ առափնյա բոլոր երկրներին, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ կողմից իրականացված հատուկ գործողության պատճառով։
 

Placeholder