02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
Առողջություն
11:33 02/03/2022
Հայաստան

02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի

Հայաստանում  մարտի 1-ին կատարվել է 4020 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1239 հիվանդ, գրանցվել է մահվան 20 դեպք։ Մահացածներից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 2-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային 420498 դեպք, որոնցից 403671 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6717 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8493 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1617 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 110 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2902684 թեստավորում:
 

Placeholder
02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի