Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջո Բայդենը ամենամյա ուղերձում սխալմամբ ուկրաինացիներին իրանցիներ է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի երեկոյան, ամենամյա ուղերձով ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև, սխալմամբ ուկրաինացիներին իրանցիներ է անվանել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է տանկերով շրջապատել Կիևը, բայց նա երբեք չի գրավի Իրանի ժողովրդի սրտերն ու հոգիները»,-ասել է նա։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։