«Ժողովուրդ». Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է
Օրվա մամուլ
09:54 03/03/2022

«Ժողովուրդ». Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր հանրապետությունում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը, անցյալ տարվա արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 977 մլրդ 327.5 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության և անտառային տնտեսության ոլորտում:


«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս: Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 463 մլրդ 559 մլն 300 հազար դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, ավելացել է 0.8 տոկոսով:

Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակն ավելացրել են: Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021 թվականին մասնագետները մեկնաբանում են 2020 թվականին գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Ժողովուրդ». Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է