Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին զրկել ԱՀԿ-ում առավել բարենպաստ պետության կարգավիճակից
Եվրամիությունը փորձում է ստիպել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) վերացնել Ռուսաստանի նկատմամբ բարենպաստ մոտեցումները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Միրիամ Գարսիա Ֆերերին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկում ենք մեզ հասանելի տարբերակները ԱՀԿ-ի համատեքստում», - ասել է նա գործակալությանը և հավելել․
«Սա ենթադրում է Ռուսաստանի համար առավել բարենպաստ վերաբերմունքը չեղարկելու հնարավորություն՝ ազգային անվտանգության նկատառումներով»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ինչպես հայտարարել են ՌԴ ՊՆ-ում, ռուս զինվորականները ոչ թե հարվածներ են հասցնում քաղաքներին, այլ անջատում են միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։