Դոլարի փոխարժեքն անցել է 496 դրամը, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել
Տնտեսություն
17:00 03/03/2022
Հայաստան

Դոլարի փոխարժեքն անցել է 496 դրամը, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել

Ըստ ԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ մարտի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 496.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 7.12 դրամով:

Այսօր բացի դոլարից արժևորվել է նաև եվրոն։ Մասնավորապես, մեկ օրում եվրոյի փոխարժեքն աճել է  7.21 դրամով և կազմել 550.40 դրամ:

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա այն նվազել է 0.31 դրամով և կազմել 4.26 դրամ:

Ըստ ԿԲ-ի՝ բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 12.36 դրամով և կազմել 664.29 դրամ:

Թանկարժեք մետաղների համար էլ բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. ոսկու գինն ավելացել է 543.72 դրամով և կազմել 30 783.10 դրամ, արծաթինը՝400.25 դրամ (աճելով 12.58 դրամով): 
 

Placeholder