Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է դոլարի նկատմամբ
Տնտեսություն
17:23 03/03/2022

Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է դոլարի նկատմամբ

Թուրքիական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ այսօր անցել է 14․10-ի սահմանը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, կեսօրին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլար/14․14 լիրա փոխարժեքով։

Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ Առավոտյան 1 եվրոն գնահատվում էր 15․66 լիրա, իսկ ժամը 12։05-ի դրությամբ՝ 15․72 լիրա։

Placeholder