Google-ը նախատեսում է աշխատակիցներին հետ բերել գրասենյակ
Տնտեսություն
16:15 03/03/2022
Աշխարհ

Google-ը նախատեսում է աշխատակիցներին հետ բերել գրասենյակ

Ամերիկյան ինտերնետային հսկա Google-ը ապրիլից կսկսի իր աշխատակիցներին համավարակից հետո գրասենյակ վերադարձնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ՏՏ ընկերությանը։

«Google-ը, որը պատկանում է Alphabet Inc.-ին, Սան Ֆրանցիսկոյի տարածքում աշխատողներին խնդրում է ապրիլից սկսած շաբաթը երեք օր աշխատել իրենց գրասենյակներից»,- հայտնել են գրասենյակից։

Ընկերությունը որոշել է աշխատակիցներին վերադարձնել իրենց սովորական աշխատանքին, քանի որ COVID-19-ի դեպքերը սկսել են նվազել։ 

Google-ը խոշորագույն ընկերություններից մեկն է, որը փորձում է ստեղծել գրասենյակային և հեռահար աշխատանքի «հիբրիդային» մոդել: Տեխնոլոգիական հսկան բազմիցս հետաձգել է իր վերադարձի ամսաթիվը։ Վերջին անգամ հետաձգել է հունվարին «օմիկրոն»-ի պատճառով:
 

Placeholder
Google-ը նախատեսում է աշխատակիցներին հետ բերել գրասենյակ