14-ամյա Միքայել Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում
Աշխարհում
12:38 03/03/2022

14-ամյա Միքայել Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում

14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է թենիսի Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող։Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ-ն:

Կիսաեզրափակիչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի մարզիկի նկատմամբ, իսկ եզրափակիչում 4։6, 6։2, 6։1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մրցակցի։ 

Զուգախաղում Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ։

Թուրքիայում են գտնվում նաև Հայաստանի մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են «Թենիս Եվրոպայի» կազմակերպած ուսումնամարզական հավաքին:

Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:

Հայաստանի մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ:

Placeholder
14-ամյա Միքայել Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում