Վրաստանի լեռնագնացների ասոցիացիան կոչ է արել ռուս լեռնագնացներին չգնալ Վրաստան
Տարածաշրջան
19:28 04/03/2022
Տարածաշրջան

Վրաստանի լեռնագնացների ասոցիացիան կոչ է արել ռուս լեռնագնացներին չգնալ Վրաստան

Վրաստանի լեռնագնացների ասոցիացիան և գործընկեր կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել:

«Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտարարության հեղինակները նշում են, որ Ուկրաինան այսօր պայքարում է Վրաստանի համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ուկրաինացի ժողովրդին, ուստի կոչ է անում ռուս լեռնագնացներին չգալ Վրաստան:

«Մենք դադարեցնում ենք ծառայություններ մատուցել Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջիկներին: Դիմում ենք ռուս լեռնագնացներին՝ մի եկեք Վրաստան, հիմա զբոսաշրջության ժամանակը չէ»,- նշված է հայտարարության մեջ:

Placeholder