Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է
Աշխարհում
14:20 04/03/2022
Հայաստան

Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է

Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը։ 

ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։ Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։

ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։

Placeholder
Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է