Ռուբեն Մելիքյան. Չեմ կիսում այն մոտեցումը, որ «վիժվածք» ասելով՝ մարդիկ պարտադիր պետք է նկատի ունենան այդ երեքին
Իրավունք
13:43 05/03/2022
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Չեմ կիսում այն մոտեցումը, որ «վիժվածք» ասելով՝ մարդիկ պարտադիր պետք է նկատի ունենան այդ երեքին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Հանրությանը տեղեկացնում եմ «ծանր վիրավորանքի» հոդվածով հերթական քրգործի մասին։

Վստահորդս մեղադրվում է կից ներկայացված գրառման համար։ Ընդ որում, մեզ հայտնի չէ, թե ինչ ապացույցների հիման վրա է նախաքննական մարմինը որոշել, որ գրառման մեջ «Նիկոլը» վարչապետն է, «Ալենը» ԱԺ նախագահը, իսկ «Արայիկը»՝ աշխատակազմի ղեկավարը։

Եթե նախաքննական մարմինը կարծում է, որ «վիժվածք» ասելով՝ մարդիկ պարտադիր պետք է նկատի ունենան նշված երեքին, ապա ես այդ մոտեցումը չեմ կիսում։ Թեև իհարկե հարգանքով եմ վերաբերում նախաքննական մարմնի մոտեցումներին»։

Placeholder
Ռուբեն Մելիքյան. Չեմ կիսում այն մոտեցումը, որ «վիժվածք» ասելով՝ մարդիկ պարտադիր պետք է նկատի ունենան այդ երեքին