05.03.2022. Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
13:52 05/03/2022
ԼՂՀ

05.03.2022. Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել

Արցախում անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է  102 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի հիվանդացության 12 նոր դեպք։ 

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, մարտի 5-ի ժամը 11-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով 39 հիվանդ ստացիոնոր բուժումէ  ստանում։ 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9726 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3008 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Placeholder
05.03.2022. Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել