Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բիշքեկում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, որը հետախուզվում էր Հրանտ Դինքի սպանության գործում մասնակցության համար։ Այս մասին գրում է 24.kg լրատվամիջոցը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
Տղամարդը 38 տարեկան է։ Ձերբակալության ժամանակ պարզվել է, որ նա օգտագործել է կեղծ անձնագիր ու վարորդական վկայական։
Պարզվել է նաև, որ նա հետախուզվում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից 2007
թվականի հունվարին Ստամբուլում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասնակցության համար։
Թուրքիայի քաղաքացին մեղադրվում է նաև այլ ծանր հանցագործությունների կատարման համար, այդ թվում նաև հանվագործությունների կազմակերպման, հրազենի ապօրինի պահման համար։