Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը մինչև մարտի վերջ չեղարկել է դեպի Հայաստան, Ադրբեջան, Իսրայել, ԱՄԷ չվերթները։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ըստ ավիաընկերության, որոշումը պայմանավորված է աշխարհքաղաքական բարդացող իրադրությամբ։
Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստան չվերթները կվերականգնվեն մարտի 26-ից։ Այսօրվանից արդեն դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս չվերթներ չեն իրականացվի։
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր մարտի 1-ից դեպի Հունգարիա, Իսպանիա, Բուլղարիա, Կիպրոս, Պորտուգալիա, Թուրքիա չվերթների դադարեցման մասին, որը պայմանավորված է եվրոպական օդային տարածքը փակելով։
Ուրբաթ օրը Կրասնոյարսկից Դուբայ մեկնող «Ուրալյան ավիաուղիներ»-ի օդանավը ձերբակալե են փաստաթղթերի ստուգման համար։ Ուղևորներին Կրասնոյարսկ են վերադարձրել Եկատիրինբուրգով մեկ այլ օդանավով։