06.03.2022. Կորոնավիրուսի 115  նոր դեպք է գրանցվել, մահացել է 10 քաղաքացի
Առողջություն
12:16 06/03/2022
Հայաստան

06.03.2022. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, մահացել է 10 քաղաքացի

Հայաստանում  մարտի 5-ին կատարվել է 3422 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 505 հիվանդ, գրանցվել է մահվան 10 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 341  դեպք, որոնցից 406 193  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4984 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8536 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1628 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 164 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 916 349 թեստավորում:

Placeholder