Սպանված 24 տափաստանային արտույտ
Իրավունք
12:28 07/03/2022
Հայաստան

Սպանված 24 տափաստանային արտույտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն փետրվարի 24-ից ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են ապօրինի որսի կանխարգելման միջոցառումներ, որի ընթացքում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացան, նաև որսված 24 հատ տափաստանային արտույտ տեսակի թռչուն:

Միջոցառումների ընթացքում ՀՀ  Լոռու մարզում հայտնաբերվել է նաև ապօրինի փայտանյութ տեղափոխող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա՝ առանց համապատասխան փաստաթղթերի 4խմ վառելափայտով։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նշվում է նաև, որ իրականացվում են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Միջոցառումները շարունակվում են։

Placeholder
Սպանված 24 տափաստանային արտույտ