Էրմիտաժի Ամստերդամի մասնաճյուղը դադարեցրել է հարաբերությունները Պետական ​​Էրմիտաժի հետ
Մշակույթ
09:25 07/03/2022
Աշխարհ

Էրմիտաժի Ամստերդամի մասնաճյուղը դադարեցրել է հարաբերությունները Պետական ​​Էրմիտաժի հետ

Էրմիտաժի Ամստերդամի մասնաճյուղը խզել է հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի հետ՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության հետ։  Այս մասին գրում է artguide.com կայքը։

Մասնաճյուղի հաղորդագրության մեջ նշվում է, այն «երկար ժամանակով հեռու է մնացել քաղաքական իրադարձություններից», սակայն այն, ինչ հիմա տեղի է ունենում, նման դիրքորոշումը «ավելի անհիմն է դարձրել, և մեր խորհուրդն ու տնօրենները որոշել են դադարեցնել հարաբերությունները Պետական Էրմիտաժի հետ»։

Դիմումի հեղինակները հույս ունեն, որ երկու թանգարանների միջև կապերը շուտափույթ կվերականգնվեն։

Պետական Էրմիտաժը Ամստերդամի Էրմիտաժի հետ միասին որոշել է փակել «Ռուսական ավանգարդ. Հեղափոխություն արվեստում» ցուցադրությունը, որն Ամստերդամում պետք է գործեր մինչև 2023 թվականի հունվարի 8-ը և արդեն սկսել է ցուցանմուշների վերադարձը Ռուսաստան:

Placeholder