Հայ աթլետները 2 մեդալ են նվաճել Թուրքիայում
Սպորտ
16:40 07/03/2022
Հայաստան

Հայ աթլետները 2 մեդալ են նվաճել Թուրքիայում

Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի թիմը։

Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մ 26 սմ արդյունքով նվաճել է հաղթողի կոչումը։

Գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500մ վազքում նվաճել է արծաթե մեդալը։ Նա մրցատարածությունը հաղթահարեց 3.46  րոպեում:

Թիմը Թուրքիա էր մեկնել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ:

 
 

 

Placeholder