Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
07.03.2022. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
Հայաստանում մարտի 6-ին կատարվել է 2598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 377 հիվանդ, գրանցվել է մահվան 14 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421401 դեպք, որոնցից 406570 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4653 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8548 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1630 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 178 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2918947 թեստավորում: