ՌԴ ԶՈւ-ն Մակրոնի խնդրանքով ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում
Քաղաքական
09:53 07/03/2022
Աշխարհ

ՌԴ ԶՈւ-ն Մակրոնի խնդրանքով ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում

Ռուսաստանի զինված ուժերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքից հետո, ժամը 10:00-ից հայտարարում են լռության ռեժիմ և բացում են հումանիտար միջանցքները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Այսպիսով, խաղաղ բնակիչները կկարողանան լքել Կիևը, Մարիուպոլը, Խարկովը և Սումին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։

ՌԴ ՊՆ-ից հայատարարել են, որ  զինված ուժերը հարվածներ են հասցրել միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին, երկու կողմից էլ կան կորուստներ։

Placeholder
ՌԴ ԶՈւ-ն Մակրոնի խնդրանքով ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում