Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Օմանում
Մշակույթ
15:12 07/03/2022
Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Օմանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնում է Օմանի Սուլթանություն, որտեղ մարտի 10-ին մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Նվագախումբը հրավերը ստացել է այդ երկրի օպերային թատրոնից։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատանի ղեկավարությամբ, կներկայացնի 19-րդ դարի իտալացի օպերային կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի գլուխգործոցները։

Նվագախմբի հետ ելույթ կունենան Լավինիա Բինին (սոպրանո), Կլեմանտին Մարգենը (մեցցո-սոպրանո), Արտուրո Չակոն-Կրուզը (տենոր), Ալեսանդրո Լուոնգոն (բարիտոն) և Նաուել դի Պիերոն (բաս)։

Նշվում է, որ համերգից օրեր առաջ տոմսերը գրեթե սպառված են։

 

Placeholder
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Օմանում