Կառավարությունը դիլետանտ մոտեցում է դրսևորվում. Վահե Հակոբյան
Տնտեսություն
12:05 07/03/2022
Հայաստան

Կառավարությունը դիլետանտ մոտեցում է դրսևորվում. Վահե Հակոբյան

«Մեր առաջնային խնդիրը դոլար-դրամ փոխարժեքի կայունության ապահովումն է»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը:

Նա հայտնեց, որ որոշ տվյալներով օրական 6 հազար ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի է գալիս Հայաստան և իրենց հետ բերում են հիմնականում ռուբլի, ուստի ՀՀ կառավարության առաջին խնդիրն այն է, որ դրա արտահոսք չլինի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնեց՝ տեղյակ է, որ Էկոնոմիկայի նախարարությունում մշակվում է բանաձև՝ ցանկացած օտարերկրյա ներդրող, որը եկել է Հայաստան և ՀՀ բանկերում բացել է հաշիվ, ապա նվազագույնը 6 ամիս այն պետք է պահի մեր երկրում, ինչը զսպող մեխանիզմներից մեկն է:

Վահե Հակոբյանը նկատեց, որ Հայաստանը կարող է կանգնել նաև հացահատիկի ռիսկի առաջ:

Նշելով, որ Հայաստան հացահատիկը ներկրվում է՝ նա ընդգծեց, որ եթե ուկրաինական հակամարտությունը երկարի, ապա ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի և մեր երկիրը կկանգնի խնդրի առաջ:

Հիշեցնելով, որ կառավարության նիստի ժամանակ հնչեցվեց՝ 3000-ից ավել-պակաս հող ունեցողները պետք է ցանեն ցորեն՝ Վահե Հակոբյանն ասաց. «Մի փոքր դիլետանտ մոտեցում է, քանի որ ամեն մի հողի վրա հնարավոր չէ ցանել և ստանալ ցորեն կամ այլ հացահատիկի տեսակ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նկատեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության ռիսկերն ակներև են և արդեն տեսանելի են:

«Բայց կա նաև հնարավորություններ Հայաստանի տնտեսական պոտենցիալը մեծացնեու, ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նաև արտահանումը ԵԱՏՄ ավելացնելու»,- ասաց պատգամավորը և շեշտեց՝ կառավարությունը ԿԲ-ի հետ պետք է անի առավելագույնը, որ ռիսկերը տնտեսության վրա չեզոքացնի և բարձրացնի բացված հնարավորություններից օգտվելու հանրավորությունները:

Placeholder
Կառավարությունը դիլետանտ մոտեցում է դրսևորվում. Վահե Հակոբյան