Ադրբեջանի ավանդական հայատյացությանը գումարվել է ռուսոֆոբ քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան
Քաղաքական
16:09 08/03/2022
Հայաստան

Ադրբեջանի ավանդական հայատյացությանը գումարվել է ռուսոֆոբ քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և սպանելով հայ զինծառայողին Հայաստանի հետ սահմանին»,- Թելագրամի ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, այդ սադրանքն առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանը ահաբեկելուն, մյուս կողմից, ակնհայտ են ռուս խաղաղապահներին սևացնելու փորձերը։ Ա. Բեգլարյանը գրել է, որ այդ մասին է վկայում նաև վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում ռուսաֆոբիայի աննախադեպ միտումները։

«Արդեն ավանդական դարձած հայատյաց քաղաքականությանն ավելացել է պետական մակարդակով կազմակերպվող ռուսոֆոբ քաղաքականությունը՝ ուղղված  իրենց ռազմական դաշնակցի դեմ։

Սա ևս մեկ անգամ մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը՝ հասնել իրենց աշխարհաքաղաքական նպատակներին այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանելով և շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից։

Մի օր Ադրբեջանը կխեղդվի սեփական ատելության մեջ», - գրել է Արտակ Բեգլարյանը։
 

Placeholder