Մադրիդի ինքնավար համալսարանում կանցկացվի Հայաստանի օր
Կրթություն, գիտություն
09:15 08/03/2022
Աշխարհ

Մադրիդի ինքնավար համալսարանում կանցկացվի Հայաստանի օր

Մարտի 23-ին Մադրիդի ինքնավար համալսարանում  կանցկացվի Հայաստանի օր։ Միջոցառման բանախոսներն են լինելու Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն և Ֆերնանդո Կամաչո Պադիյան, Բուենոս Այրեսի համալսարանի դասախոս Էլենա Բուլգուրջյանը, ինչպես նաև՝ իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն։

Իսպանիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, միջոցառման շրջանակներում ցուցադրվելու  է նաև վերջինիս՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը»  փաստագրական ֆիլմը։

Placeholder