ԻՀՊԿ «Նուր-2» արբանյակը տիեզերք է արձակվել
Կրթություն, գիտություն
16:00 08/03/2022
Տարածաշրջան

ԻՀՊԿ «Նուր-2» արբանյակը տիեզերք է արձակվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Նուր-2» Իրանի երկրորդ ռազմական արբանյակը տիեզերք է արձակվել, փոխանցում է ParsToday-ը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Իրանի  «Նուր-2» երկրորդ ռազմական արբանյակն արձակվել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի Ղասեդ արբանյակակրի կողմից և հաջողությամբ տեղադրվել 500 կիլոմետրանոց ուղեծրում:

Սա իրանական երկրորդ ռազմական արբանյակն է, որը տեղադրվել է Երկիր մոլորակին մոտ գտնվող (LEO) ուղեծրում:

«Նուր-1» արբանյակը տիեզերք էր արձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից 2020 թվականին՝ «Ղասեդ» համակցված վառելիքով աշխատող շարժիով եռաստիճան արբանյակակրով և  տեղադրվել   Երկրի շուրջ 425 կմ ուղեծրում:

«Նուր-2» արբանյակի արձակմամբ, Երկրի ուղեծրում տեղադրված իրանական արբանյակների թիվը հասավ երկյուսի:

Placeholder
ԻՀՊԿ «Նուր-2» արբանյակը տիեզերք է արձակվել