KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
Տնտեսություն
20:02 08/03/2022
Աշխարհ

KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Ամերիկյան «Yum! Brands» ընկերությունը՝ արագ սննդի ցանցերի համաշխարհային խոշորագույն օպերատորներից մեկը, հայտարարել է, որ դադարեցրել է իր ներդրումները և զարգացումը Ռուսաստանում, շահույթը ուղղում  է «հումանիտար նպատակներին»: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ինչպես շատերն ամբողջ աշխարհում, մենք ցնցված և վշտացած ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգական իրադարձություններից։ «Yum! Brands»-ը դադարեցրել է բոլոր ներդրումները և ռեստորանների զարգացումը Ռուսաստանում մինչ մենք շարունակում ենք գնահատել լրացուցիչ տարբերակները: «Yum! Brands»-ը նաև Ռուսաստանում գործողություններից ստացված ողջ շահույթը կուղղի հումանիտար նպատակներին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

«Yum! Brand»-ն ունի ավելի քան 50,000 ռեստորաններ շուրջ 150 երկրներում: Ընկերության միջազգային ապրանքանիշերն են՝ KFC, Pizza Hut և Taco Bell:

Placeholder