Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
16:22 08/03/2022
ԼՂՀ
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ եկող վնասված գազատարի վերանորոգմանը
Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար:
Նախարարությունից նշում են, որ հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնեն:
Placeholder