09.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
Առողջություն
11:47 09/03/2022
Հայաստան

09.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 8-ին կատարվել է 2803 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 266 հիվանդ, գրանցվել է մահվան 8 դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  421 592 դեպք, որոնցից 407 348 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4054 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8560 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1630 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 190 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 924 553 թեստավորում։

Placeholder
09.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի