Fitch-ը նվազեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «B»-ից հասցնելով մինչև «C»
Տնտեսություն
11:41 09/03/2022
Աշխարհ

Fitch-ը նվազեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «B»-ից հասցնելով մինչև «C»

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի արտարժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «B»-ից  հասցնելով մինչև «C», ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«C» վարկանիշն արտացոլում է գործակալության դիրքորոշումը սուվերեն դեֆոլտի անխուսափելիության մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Fitch Group-ը որոշել է դադարեցնել առևտրային գործունեությունը Ռուսաստանի տարածքում, ներառյալ վարկային վարկանիշները ներառող գործառնությունները և Fitch Ratings և Fitch Solutions ստորաբաժանումների միջոցով մատուցվող այլ ծառայություններ։
 

Placeholder
Fitch-ը նվազեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «B»-ից հասցնելով մինչև «C»