Ահազանգ. Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված
Հասարակություն
10:55 09/03/2022
Հայաստան

Ահազանգ. Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված

Մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը:

Placeholder
Ահազանգ. Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված