Այսօր և վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Հասարակություն
10:00 09/03/2022
Հայաստան

Այսօր և վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

Վարորդներին հորդորում են նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Placeholder
Այսօր և վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն