Այսօր Արցախում խաղաղություն չէ, այսօր Արցախում լռություն է․ Արթուր Թովմասյան
Քաղաքական
19:46 10/03/2022
ԼՂՀ

Այսօր Արցախում խաղաղություն չէ, այսօր Արցախում լռություն է․ Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

«Գազատարին դեռևս չեն մոտեցել, որ տեսնեն ինչ է կատարվում։ Այդ հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ, որ պետք է անցնենք 24 ժամյա ռեժիմի։ Ես չեմ կարող ասել, թե 24 ժամ հետո ինչ է լինելու, բայց ապրում ենք հույսով և հավատով։

Մենք այսօր ապրելու իրավունքի համար ենք պայքարում։ Այսօր Արցախում խաղաղություն չէ, այսօր Արցախում լռություն է։ Իմ խորին համոզմամբ՝ խաղաղության հնարավոր է հասնել միմիայն քաղաքական լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունների շրջանակում, որը կառաջարկեն մեր ժողովրդին»,- իր ելույթում ասաց Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը։ 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր Արցախը զրկված է գազամատակարարումից․ ադրբեջանական զինուժը թույլ չի տալիս նորոգել վնասված գազատարը, որը գտնվում է ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքում։

Placeholder